Մայիսի 30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները «Հաղթանակ» թաղամասում ծառայություն կատարելիս նկատում են, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան վարում է անչափահաս:
Shamshyan.com-ը հայտնում է, որ տեղում վաշտի հրամանատարի գլխավորությամբ պարեկները հասցնում են մոտենալ «BMW X5»-ին և ձայնային ազդանշաններով կանգնեցնում են այն ու տեղում պարզվում է, որ վարորդը անչափահաս է: Ավտոմեքենան Գ. Վարոսյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք:
Ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 13-ամյա տղան, իսկ ավտոմեքենայում են եղել հայրը, մայրը, տատը և ևս 2 անչափահաս: Հայրը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Խ.-ն պարեկներին փորձում էր համոզել, որպեսզի ավտոմեքենան չտանեն «պլաշչադկա» և նա ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ եղել է ոչ սթափ: