Իսրայելն ուրբաթ հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է համաձայնի Գազայում պատանդների գործարքին կամ «ոչնչացվի», մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրադադարի մասին համաձայնագիրը «շատ մոտ» է, հաղորդել է Reuters-ը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է համաձայնի հրադադարի առաջարկին, որը ներկայացվել է ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի կողմից, այլապես կոչնչացվի, այն բանից հետո, երբ պաղեստինյան զինյալ խմբավորումը հայտարարել է, որ գործարքը չի համապատասխանում իր պահանջներին:
«ՀԱՄԱՍ-ի մարդասպաններն այժմ ստիպված կլինեն ընտրել՝ ընդունել պատանդներին ազատելու Ուիթքոֆի գործա՞րքը, թե՞ ոչնչացվել»,- ասել է Կացը:
Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը եղել է պատերազմի հիմնական նպատակը։ Գազայում գրեթե 20-ամսյա պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները մինչ այժմ բեկման չեն հանգեցրել, եւ Իսրայելը վերսկսել է մարտերը մարտին՝ կարճատեւ զինադադարից հետո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ «նրանք շատ մոտ են Գազայի հարցով գործարքին»՝ ավելացնելով. «Մենք ձեզ կտեղեկացնենք օրվա ընթացքում կամ գուցե վաղը»։
Գազայում պարենամթերքի պակասը պահպանվում է, եւ օգնությունը սկսել է հասնել միայն այն բանից հետո, երբ Իսրայելը մասնակիորեն վերացրել է ավելի քան երկամսյա շրջափակումը:
ՄԱԿ մարդասիրական գործակալության ներկայացուցիչ Յենս Լաերկեն Գազան անվանել է «երկրագնդի ամենասոված վայրը»։
«Դա միակ կոնկրետ տարածքն է՝ երկիր կամ որոշակի տարածք երկրի ներսում, որտեղ ամբողջ բնակչությունը գտնվում է սովի վտանգի տակ»,- ասել է նա:
Ավելի ուշ ՄԱԿ-ը դատապարտել է Գազայի իր պահեստներից մեկից «զինված մարդկանց կողմից մեծ քանակությամբ բժշկական սարքավորումների» եւ այլ պարագաների թալանը՝ «նախատեսված թերսնված երեխաների համար»:
Միեւնույն ժամանակ, Իսրայելը կրկնապատկել է ջանքերը օկուպացված Արեւմտյան ափում իր բնակավայրերն ընդլայնելու համար՝ անտեսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ աշխարհի այլ առաջնորդների՝ երկու պետության ստեղծման կոչերը: