«Նապոլին» մոտ է Ալեքս Մերետի հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Նապոլին» դարպասապահ Ալեքս Մերետի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը երկարաձգելու բանակցությունների վերջին փուլում է, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

27-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին, և նոր պայմանների համաձայն՝ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 միլիոն եվրո։

Դարպասապահը «Նապոլի» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Ուդինեզեից» վարձակալությամբ, իսկ մեկ տարի անց ակումբը նրա տրանսֆերը գնել է 26 միլիոն եվրոյով։

Leave a Comment