
Առաջնորդվելով քաղաքի արտաքին տեսքի բարելավման և բնակիչների համար անվտանգ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունից՝ Կապանի համայնքապետարանը նախաձեռնել է քաղաքի տարբեր ճանապարհահատվածներում վերգետնյա գազատարների վերատեղադրման աշխատանքներ՝ ստորգետնյա տարբերակով։


Համայնքապետարանից հայտնում են, որ նախաձեռնության արդյունքում կվերացվեն վերգետնյա խաչաձև գազատարները, որոնք խաթարում են քաղաքի ընդհանուր տեսքը, փոխարենը կձևավորվի կոկիկ և հարմարավետ քաղաքային միջավայր՝ առավել անվտանգ ենթակառուցվածքով։
Ծրագիրը իրականացվում է համայնքի բյուջեի միջոցներով՝ շուրջ 70 մլն 118 հազար ՀՀ դրամ ներդրմամբ։

