Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը և փոխում է զենքի գնման համակարգի նկատմամբ իր մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ ելույթ ունենալով Սինգապուրի «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումում, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։
«Շատերիդ նման, մենք էլ ուկրաինական հակամարտությունից սովորեցինք, որ պատերազմի բնույթն արագ փոխվում է։ Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ պաշտպանական միջոցներ գնել այնպես, ինչպես անցյալում էինք անում։ Այլևս հնարավոր չէ ամիսներ և տարիներ անցկացնել՝ սպասելով անթերի համակարգերի, որոնք ուշացումով են շահագործվում և գերազանցում են բյուջեն», – ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր , որ ԱՄՆ զինված ուժերը ակտիվորեն ուսումնասիրում են Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ անօդաչու թռչող սարքերի օգտագործման փորձը։