Past.am | Ֆրիմպոնգը «Բայերից» տեղափոխվեց «Լիվերպուլ»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոլանդացի աջ պաշտպան Ջերեմի Ֆրիմպոնգը Գերմանիայի փոխչեմպիոն Լեւերկուզենի «Բայերից» տեղափոխվեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»։

24-ամյա ֆուտբոլիստը կնքեց 5 տարվա պայմանագիր, հաղորդում է լիվերպուլյան ակումբի կայքը։

Ոչ պաշտոնական տվալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 40 միլիոն եվրո։

Ֆրիմպոնգը 2021թ․ հունվարից էր հանդես գալիս «Բայերում»։ Ավարտվող մրցաշրջանում Ֆրիմպոնգը գերմանական թիմի հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ֆրիմպոնգի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment