«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ կարգավիճակը ոչ միայն մեր արժեքային, պատմական համակարգից է բխում, այլ այն 2005 թվականի նոյեմբերի 27-ից ամրագրված է Սահմանադրությամբ»,-նշում է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այսինքն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Կարգավիճակը բացառիկ է և բարոյական և նույնիսկ սահմանադրական իմաստով: Այդ կարգավիճակի պայմաններում մեր Եկեղեցու, մեր Մայր Աթոռի արձագանքը պետք է լինի համարժեք»։