«Ալ-Նասրը» հայտարարություն է արել Ռոնալդուի ապագայի վերաբերյալ

Դիտում ՝ 21 247

«Ալ-Նասրի» մարզական տնօրեն Ֆերնանդո Իերոն անդրադարձել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագային։

«Մենք դեռ բանակցություններ ենք վարում Կրիշտիանուի հետ։ Հուսով եմ՝ կկարողանանք լուծում գտնել պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար»,- նշել է Իերոն։

Նշենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը հունիսին կարող է դառնալ ազատ գործակալ։

2024/25 մրցաշրջանում 40-ամյա գոլահարը «Ալ-Նասրի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ խփելով 35 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment