Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն որոշել է շարունակել իր աշխատանքն Իտալիայի նոր չեմպիոն «Նապոլիում», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հավակնոտ նախագիծ է ներկայացրել Կոնտեին։ Նրանց տրանսֆերային առաջնահերթությունն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, որը, մեծ հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Նապոլիի» կազմը:
Կոնտեի հետ առաջիկայում նոր պայմանագիր կստորագրվի: