Սարգիս Խանդանյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրենին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 30-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլենշտայնին:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Յակոբ Վյոլենշտայնին՝ տարածաշրջանային ծրագրի տնօրենի պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հիմնադրամի հետ երկարամյա համագործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Սարգիս Խանդանյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններից, ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Գերմանիա, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, կարեւորվել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցում Գերմանիայի աջակցությունը:

Հանդիպմանը նաեւ մասնակցել է հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը:

Leave a Comment