
Դիտում ՝ 22 553
Մի խումբ անձինք Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում «Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներին և վարորդներին ենթարկել են բռնության:
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ հայտարարելով, որ կառույցը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։
«Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։
Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կիսվել սոց․ ցանցերում