Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ ղեկավար կազմից․ ԶԼՄ – Armenia Today

ԵԿՄ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր»-ի վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ ղեկավար կազմից՝ մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար, գրել է «Հրապարակ»-ը։

Վարչության նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում է ակնարկել՝ ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, և լրագրողներին ուղղորդել է հարցերն ուղղել «հանձնողներին», նշել է թերթը։

Ըստ լրատվականի՝ ՔՊ-ում Միքայելյանից պարզաբանում են պահանջել, իսկ նա խոսակցությունը նախկինների դաշտ է տարել։ Միքայելյանը նեղացրել է և վարչության վերջին նիստին ներկա չի գտնվել, տեղեկացրել է թերթը։

ԶԼՄ-ն ապրիլին հայտնել էր, որ սեպտեմբերին նոր վարչություն ձևավորելիս ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մի շարք այլ անդամների հետ չի ընդգրկվի վարչություն։

Leave a Comment