Թատերական ցեխակռիվը տևելու է մինչև ընտրություն, որպեսզի դաշտը նորից կիսվի «ներկաների» ու «նախկինների» մեջ. Դավիթ Սանասարյան

Ինքնիշխան Հայաստան կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու հայհոյանքի ու ատելության չափաբաժինները, բայց ովքեր հասկանում են, թե ինչ անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ որպես պետություն և ազգ, պետք է չմասնակցեն այս կործանարար պրոցեսին։

Թատերական ցեխակռիվը տևելու է մինչև ընտրություն, որպեսզի դաշտը նորից կիսվի «ներկաների» ու «նախկինների» մեջ։ Ով մասնակցեց դրան, վստահաբար մասնակցում է քաոսի տարածմանն ու պետության հիմքերի թուլացմանը։

Խավարը խավարով չեն լուսավորում։ Յուրաքանչյուրս մեր արժանապատիվ խոսքով, մեր լույս ներկայությամբ պիտի մերժենք խավարը։

Սա է փրկությունը։ Այլապես միմյանց ատելով գլորվում ենք անդունդը, որտեղ կորցնողը մենք ենք»։

Leave a Comment