Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային բանակցությունները փակուղի են մտել, որը կարող է պահանջել երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազրույց։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Այս պահին Չինաստանի հետ բանակցությունները մտել են փակուղի։ Կարծում եմ՝ մենք նրանց հետ ավելի շատ բանակցություններ կունենանք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, և կարծում եմ՝ որոշ պահի կարող է հեռախոսազրույց լինել նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև», -ասել է նա։