Ես վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ. Գագիկ Ծառուկյան





«Պետք է լինի ծրագիր, որի նպատակն է համախմբել լավագույն մասնագետներին, ունենալ համազգային, վերկուսակցական արժեքներ»,-«Կենտրոն» հեռուստաընկերության «Օրակարգը Կենտրոնում» հաղորդաշարի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա հայտարարեց, որ հենց մայիսի 1-ից՝ աշխատավորի օրվանից պետք է յուրաքանչյուրը աշխատի որ վերագտնենք մայիսյան Եռատոնը։

«Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչ։ Շատերն էլ պարզապես չեն ուզում լինել որևէ կուսակցության մաս, բայց պատրաստ են աշխատել հանուն երկրի։ Պետք է գտնենք ձևը՝ նրանց ներառելու երկրի զարգացման և վերականգնման գործընթացում»։

Նա հայտնեց, որ եթե մասնակցի 2026 թվականին, ապա այն կլինի «Առաջարկ Հայաստանին» կարգախոսով։

«Ես վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ»,-ասաց Ծառուկյանը՝ այլ նպատակը մեր ժողովրդի անվտանգությոնը և բարեկեցությունը ապահովել. որպեսզի ժողովուրդը խեղճացած չապրի;

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment