
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի կարծիքով՝ Զինված ուժերի արդիականացման թեմաները շատ զգայուն են, որոնց թվում է նաև այն առաջարկությունը, ըստ որի՝ կարող է հնարավորություն ստեղծվել սահմանված գումարի դիմաց ծառայել որոշակի ժամանակահատված կամ առհասարակ օրինական ճանապարհով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ըստ նրա՝ այս նախագիծը լրամշակման կարիք ունի, որն այն ավելի կլավարկի. հարցը քննարկումների փուլում է:
Միաժամանակ վերջինս նկատում է, որ նախագծի վերաբերյալ միայն բացասական կարծիքներ չեն հնչում, կան նաև դրականները:
Արձագանքելով այն դիտարկմանը, որ համատարած աղմուկի մեջ քիչ է խոսվում իշխանության կատարած աշխատանքների մասին, և ինքն այն պատգամավորներից է, որ հաճախ է այցելում մարզեր, հարցին՝ ի՞նչ տպավորություններ է ստացել՝ իշխող ուժի անդամն ասում է՝ եղել է գյուղերում, որտեղ տարիներով չեն եղել մանկապարտեզ, դպրոց, մարդիկ գնահատում են արվող աշխատանքները և նաև կարողանում են տարբերակել կեղծ լուրերը իրականից:
Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Արուսյակ Մանավազյանը նկատում է՝ հոգեվարքի մեջ գտնվող ընդդիմության միակ անելիքը մնացել է կեղծ լուրեր տարածելը և խորոված փարթիներ անելով՝ հանրությանը մոլորեցնելը:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ