Հրապարակավ դժգոհություն արտահայտելը ճիշտ քայլ չէր․ Գալակտիոնովը՝ Թիկնիզյանի հայտարարության մասին

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի հայտարարությունը: Պաշտպանը դժգոհել էր իրեն հատկացված խաղաժամանակից և նշել, որ պատրաստվում է հեռանալ ակումբից:

«Նաիրը գնահատել է իր խաղը, մարզավիճակն ու իր շուրջ ստեղծված իրավիճակը: Կարծում եմ՝ նրա գնահատականները ծայրահեղ են: Նա այս մրցաշրջանում 30 հնարավորից մասնակցել է 23 խաղի: Դա նույն ցուցանիշն է, ինչ նախորդ մրցաշրջանում: Երբ Նաիրն իր մարզավիճակի շնորհիվ հաղթեց Պինյաևին, Սիլյանովին ու Սամոշնիկովին, խաղում էր նա, իսկ երբ արդյունքներն այլ էին, խաղում էին մյուսները:

Հրապարակավ դժգոհություն արտահայտելը ճիշտ քայլ չէր: Ինձ համար դա անակնկալ հայտարարություն էր: Ամեն ինչ պետք է մնա թիմի ներսում: Եթե Թիկնիզյանի համար լավ առաջարկ չստանանք, նա կմնա, ու նույնիսկ կարող ենք նոր պայմանագիր առաջարկել նրան, եթե լավ մարզավիճակ հավաքի, ինչո՞ւ ոչ», – ասել է Գալակտիոնովը:

Leave a Comment