
Պատմական զուգադրությամբ՝ 1920–30-ականների բոլշևիկները, որոնց ժամանակում պետական քաղաքականությունը բացահայտ հակաեկեղեցական էր, Հայաստանում քանդեցին տասնյակ եկեղեցիներ։ Բայց թե՛ քանակով, թե՛ տարածքային ծավալով, նրանք ավելի քիչ եկեղեցի են ոչնչացրել, քան այսօրվա «կեղծ սրբապաշտների» կառավարման օրոք են կորցվել։ Ի վերջո՝ բոլշևիկները պատերազմում չէին պարտվել։ Նրանք գիտեին՝ ինչի դեմ են պայքարում։ Իսկ այսօրվա իշխանությունն իբր խոսում է հավատքից, բայց վաճառում է դրա կենդանի ժառանգությունը։ Հետևաբար, երբ Նիկոլն ասում է՝ «եկեղեցի մտնողը հին կոշիկ է տեսնում», կարելի է հարցնել՝ իսկ եկեղեցի չմտնողը ի՞նչ է տեսնում. դատարկ Դադիվանք, խեղված խաչքարեր, պղծված Ս. Հովհաննես Մկրտիչ։