Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ — MediaNews









ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Քրիստինե Մելքոնյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Արա Շիրինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ վեց տարի ժամկետով»,- ասվում է որոշումներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment