Զարմացա, որ աղմուկ բարձրացավ, թե Մարզահամերգային համալիրում հարսանիք է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Տարիներով Մարզահամերգային համալիրը քանդվում էր, ու մենք միլիարդներ ենք դնում, բայց չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, ասենք Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա, հակառակը պետք է քաջալերել»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքում հարյուրավոր ընտանիքներ չեն գնա Դուբայում հարսանիք անեն։
Փաշինյանը անդրադարձավ նաև եկեղեցիներին՝ հայտարարելով, որ այնտեղ անմխիթար վիճակ է։
«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված։ Ով որտեղ ինչ-որ ոչ պետկական ապրանք ունի, գնում ես տեսնում ես ինչ-որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին-ժանգոտ կտորներ»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։