Մեսսիի և Սուարեսի դուբլները և «Ինտեր Մայամիի» հաղթանակը

MLS-ի 16-րդ տուրում «Ինտեր Մայամին» 4:2 հաշվով հաղթել է «Մոնրեալին»:

Ֆլորիդացիների առաջին ու չորրորդ գոլերը խփել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին: Նա սկզբում աչքի է ընկել հեռու տարածությունից գեղեցիկ հարվածով, իսկ վերջնամասում Լուիս Սուարեսի հետ «պատ» խաղարկելուց հետո գնդակը «կախել» է դարպասապահի վրայով:

37-ամյա ֆուտբոլիստը նաև գոլային փոխանցում է կատարել Սուարեսին, որը ևս դուբլ է գրանցել:

Առաջնության 12 խաղում Մեսսին 8 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել, Սուարեսի հաշվին 4 գոլ է ու 6 գոլային փոխանցում:

Խավիեր Մասկերանոյի թիմը 26 միավորով բարձրացրել է Արևմտյան կոնֆերենցիայի 6-րդ տեղ:

 

Leave a Comment