Մшսկը հեռացավ Թրшմփի վարչակազմից – Lragrogh.com

Դիտում ՝ 22 560

Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը X-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հատուկ պետական ​​ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։

«Իմ պաշտոնավարման ժամկետը, որպես հատուկ պետական ​​ծառայող, մոտենում է ավարտին: Շնորհակալություն նախագահին ոչ արդյուանվետ ծախսերի դեմ պայքարելու հնարավորության համար»,- գրել է Մասկը:

Նա հավելել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) առաքելությունը «միայն կուժեղանա»:

Հավելենք՝ ձեռնարկատերը ավելի վաղ հայտարարել էր, որ  կդադարեցի իր գործունեությունը DOGE-ում, քանի որ մտադիր է այս պահին կենտրոնանալ իր Tesla ընկերության աշխատանքի վրա։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment