Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին:

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի քննարկվել ամերիկյան բանակցային թիմի հետ:

Նման համաձայնագրի պայմաններով Իրանը մեկ տարով կդադարեցնի ուրանի հարստացումը: Բարձր հարստացված պաշարների մի մասը կմատակարարվի այլ երկրներ կամ կվերածվի խաղաղ նպատակներով վառելիքի:

Միացյալ Նահանգները բազմիցս է հայտարարել, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր գործարքը պետք է նախատեսի հարստացման դադարեցում, որը, ենթադրաբար, կարող է իրականացվել միջուկային զենք ստեղծելու համար: Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի մտադիրվում նման զենք ստեղծել:

Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար, որտեղ Օմանը հանդես է եկել որպես միջնորդ: Խորհրդակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է ձեռք բերվել: Իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի խոսքով՝ Թեհրանը և Վաշինգտոնը հույս ունեն դրական արդյունքների հասնել մեկ կամ երկու հանդիպման ժամանակ։

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսն էլ հայտարարել է, որ բանակցությունների վերջին փուլը կառուցողական է եղել: Նա նաև ասել է, որ կողմերը «համաձայնվել են կրկին հանդիպել մոտ ապագայում»:

Leave a Comment