Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջիկայում․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ

Մենք կարող ենք

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույնմարմնի կողմից շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Սարդարապատի ճակատամարտի վճռորոշհաղթանակի կապակցությամբ:

Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի արժևորման, այլևայսօր հետևություններ անելու, պայքարի ճիշտռազմավարություն ընտրելու օր է:

Ի՞նչ տեղի ունեցավ 107 տարի առաջ.

Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունիցհետո, ոգևորված աշխարհաքաղաքականնպաստավոր պայմաններով, թուրքականկանոնավոր զորախմբերը մի քանիուղղություններով ներխուժեցին ԱրևելյանՀայաստան՝ փորձելով վերջնականապես բնաջնջելհայ ժողովրդին և իսպառ փակել Հայկականհարցը:

Բայց Թուրքիան հաշվի չէր առել կարևոր միհանգամանք. ժամանակի հայկական էլիտան՝ քաղաքական վերնախավը, ԱրամՄանուկյանները, հոգևոր հայերը գիտակցեցին, որ,եթե չկանգնեցնեն թուրքական կանոնավորզորքերի ընթացքը,  հայ ժողովուրդը կարող է այլևսգոյություն չունենալ:

Եվ տեղի ունեցավ Մեծ շրջադարձը: Մի քանիճակատներում՝ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Շիրակումկասեցվեց թշնամու ընթացքը, հետ շպրտվեցինթուրքական զորախմբերը, թշնամին չհասավ իրնպատակին։ Արդյունքում Հայոց ազգայինխորհուրդը իրեն հռչակեց  «Հայկականգավառների միակ և գերագույն իշխանություն»:

Տեղի ունեցավ դարերով սպասված հրաշքըվերականգնվեց հայոց պետականությունը, սկիզբդրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը։

Հետևաբար, Մայիսի 28-ը պարզապես ինչ-որ միճակատամարտում հաղթանակի օր չէ։ Մայիսի28-ը պատմությունը բեկելու, մեր մահվանդատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի, միասնության, պայքարով սեփական ապագանորոշելու  խորհրդանիշն է։

Մայիս 28-ը ապացույց է, որ պարտությունը կարող է շրջվել հաղթանակի, եթե կա միասնություն, կանպատակ, և կա ազգանվեր առաջնորդություն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք կրկին ճակատագրական շրջադարձիառջև ենք։ 1918թ մայիսը սովորեցրեց մեզ, որճակատագիրը կերտում են նրանք, ովքեր չենենթարկվում վախին, թուլությանը, թշնամուհրահանգներին։ Սարդարապատի հերոսամարտըծնվեց ոչ միայն հրամանատարների որոշումով, այլև ժողովրդական ընդվզումով՝ հանուն ազգիփրկության։

Այո՛, մենք այսօր պարտություն ենք կրել։ Այո՛,  ցավը և կորուստը շատ մեծ է։ Բայց այն ազգը, որնունի Սարդարապատ և ապրում է այդ ոգով, չի՛կարող հանձնվել, չի՛ հանձնվելու։

Ինչպես 107 տարի առաջ, հիմա էլ Դաշնակցությաննպատակը իշխանությունը չէ, այս կամ այն ուժինհաղթելը չէ, մեր նպատակը հայ ժողովրդիհարատևումն է, մեր ազգի ապագան է, մերազգային ինքնության պաշտպանությունն է։

Մենք ունենք առաքելություն՝ ոչ թե բաժանելու, այլմիավորելու։ Ոչ թե հույսը մարելու, այլ հավատըվերականգնելու և ուժեղ Հայաստանկառուցելու:

Հայաստան, որն ապրում է խաղաղությանմեջ, բայց և պատրաստ է պաշտպանելիրեն։

Հայաստան, որն առաջնորդվում է ազգայինշահերով և տեր է իր ազգի հավաքականիրավունքներին։

Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իրապագայի հարցում։

Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգայինինքնությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դաշնակցությունը, որպես ազգային անկախությանգաղափարի կրող և իրագործող քաղաքական ուժ, 1918 թվականին կազմակերպեց, համախմբեցժողովրդին, պաշտպանեց հայրենիքը, ստեղծեցպետականություն։ Այս է մեր առաքելությունը նաևայսօր։

Այո՛, մենք ծանր մարտահրավերների առջև ենք։ Արցախը օկուպացված է, պետականությանհիմքերը խարխլված են։ Բայց մենք չենքհամակերպվել ու չենք համակերպվելու։

Մեր պատմությունը և, հատկապես, Մայիսի 28-ը, մեզ սովորեցնում է, որ հենց դժվարություններիպահին է բացահայտվում մեր ներքին իրականուժը։ Որ մենք կարող ենք պարտվել, բայցպարտությունը վախճան չէ, այն հազարամյակներիմեր պատմության ընդամենը մեկ էջն է, որը մենքկարող ենք ու պարտավոր ենք շրջել։

Ի վերջո՝ ազգերի ճակատագրերը որոշում են ոչթե նրանց կրած պարտությունները, այլ դրանիցհետո վերականգնվելու կամքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր այստեղ՝ մեր հիշողությունների և հերոսական հաղթանակների տաճարում, մենքպետք է խոստանանք հաղթել ոչ միայն սահմանինկանգնած թշնամուն, ոչ միայն երկրի դարպասներըներսից թշնամու առաջ բացող դավաճաններին, այլև ամենակարևորը՝ ինքներս մեզ, մերհուսալքությանը, մեր անվստահությանը, մերպառակտվածությանը։ Մայր Հայրենիքը, առավելքան երբևէ, ունի այդ հավատքի, այդ ուժի կարիքը։

Այս պայքարում մեզանից յուրաքանչյուրիմասնակցությունը գերկարևոր է։ Հայաստանիու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու էառաջիկայում։

Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր, մենքգիտակցում ենք պահի լրջությունը, պատրաստենք այս պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝վերստին վերագտնել Սարդարապատիվճռականությունն ու համախմբումը՝ հանունմեր պետականության, անկախության և ինքնության պաշտպանության։

Միայն այդ դեպքում մեզ կընդունեն աշխարհում, կհարգեն, հաշվի կնստեն:

Ի վերջո Սարդարապատը ապացուցեց, որգոյության պայքարում վճռականությունը, համախմբվածությունն ու ազգայինինքնագիտակցությունը կարող են հաղթելցանկացած գերազանցող թշնամու։ 

Սարդարապատը մեզնից պահանջում է ոչ միայնխոնարհում, այլև՝ պայքար։

Սարդարապատում չզոհվեցին հանունհիշատակի, զոհվեցին հանուն ապագայի։ Եվայսօր, այդ ապագան կրկին մերը դարձնելուհամար մենք պարտավոր ենք վերականգնելՍարդարապատի ոգին՝ մեր խոսքով, գործով ուպայքարով։

Այո՛, մենք կանգնած ենք քաղաքականՍարդարապատի շեմին, ուրեմն Սարդարապատըմիայն հիշողություն չէ, այլև՝ քաղաքականուղեցույց։ Այսինքն, ժամանակն է, որՍարդարապատի ոգին դառնա քաղաքականշարժում, ռազմավարություն, հաղթանակի հիմքներկայում ու ապագայում։

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, հիմամենք այստեղ ենք, հիմա մենք նայում ենքԱրարատին, և ես ձեզ ասում եմ՝

Մենք կարո՛ղ ենք:

Մենք ժառանգներն ենք նրանց, ովքեր, կանգնելովանհաղթահարելի թվացող փորձություններիառաջ, եղան հաղթողներ։ Մենք կրում ենքՍարդարապատ կերտողների, Արցախնազատագրողների ժառանգությունը։ Մենք նրանցսերունդներն ենք։

Փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ,պետականություն կերտող հերոսներին։

Շնորհավո՛ր Մայիսի 28:

Այո, մենք կարող ենք և անելու ենք։

Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ տեսանյութում։

Leave a Comment