Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ժերեմի Նժիտապը կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի մասին, գրում է Советский спорт-ը:
«Աբրամովիչը շատ լավ մարդ է: Նա «Չելսիին» վերաբերվում էր ինչպես սեփական երեխային: Այն ժամանակ աշխարհում ընդամենը մի քանի թոփ ակումբ կար: Ռոմանը փոխեց ֆուտբոլը, նրանից հետո այլ գործարարներ սկսեցին ներդրումներ կատարել: Աբրամովիչը «Չելսին» դարձրեց «Ռեալի» մակարդակի ակումբ:
Նրան չի կարելի քննադատել, այլ հարկավոր է միայն հարգանք արտահայտել նրա նկատմամբ: Նրա շնորհիվ աշխարհում թոփ ակումբների թիվն ավելացավ»,- ասել է կամերունցին: