Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սարդարապատի հուշահամալիր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1921) հռչակումը։ Կեցցե՛ Հանրապետությունը և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը»,-գրել է դեսպան Դըկոտինյին։
🇦🇲 Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1921) հռչակումը։
Կեցցե՛ Հանրապետությունը և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը։ pic.twitter.com/IEeEtyXmZY
— Olivier Decottignies (@O_Decottignies) May 28, 2025
Մեկ այլ գրառմամբ՝ Ֆրանսիայի դեսպանը հայտնել է, որ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։
«Այսօր Հայաստանի իշխանությունների կողքին մենք ոգեկոչեցինք Սարդարապատում տարած հաղթանակով հնարավոր դարձած Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը (1918-1921 թթ.)»,-ասված է դեսպանի գրառման մեջ:
🇦🇲 Այսօր Հայաստանի իշխանությունների կողքին մենք ոգեկոչեցինք Սարդարապատում տարած հաղթանակով հնարավոր դարձած Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը (1918-1921 թթ.): pic.twitter.com/Ew6ZcYqbYw
— Olivier Decottignies (@O_Decottignies) May 28, 2025