Զախարովան հայտնել է՝ որն է տարվա բառակապակցությունը



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


Տարվա բառակապակցությունը որոնողական համակարգերում կարող է դառնալ «Եվրոպայի ռազմականացումը»։ Այս մասին Sputnik-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչներն ամեն օր խոսում են «ինչ-որ մեծ պատերազմի» և ռազմական բյուջեներն ավելացնելու անհրաժեշտության մասին: 

Զախարովան ընդգծել է, որ Արևմուտքում ռազմականացման մասին խոսում են բոլորը։ «Բայց վտանգված է Եվրոպայի ճակատագիրը։ Ինչպես կարելի է այդքան անպատասխանատու վերաբերվել դրան»,- հարց է ուղղել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ 



Leave a Comment