ԵՄ-ը չեղարկել է բոլոր տնտեսական պատժամիջոցները Սիրիայի դեմ

Եվրամիությունը հայտարարել է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները չեղարկելու, ինչպես նաեւ արաբական երկրի 24 կառույցներ, այդ թվում՝ Կենտրոնական բանկը, «սեւ ցուցակից» հանելու մասին։
«ԵՄ խորհուրդն ընդունել է իրավական փաստաթղթեր՝ Սիրիայի դեմ բոլոր տնտեսական սահմանափակող միջոցները չեղարկելու մասին, բացառությամբ անվտանգության նկատառումների (նկատի են առնվումի հակաահաբեկչական միջոցառումները) վրա հիմնված միջոցները»,- նշվել է ԵՄ խորհրդի հայտարարությունում։- «Սեւ ցուցակից հանվել է նաեւ 24 ընկերություն, այդ թվում՝ Սիրիայի Կենտրոնական բանկը եւ նավթի արդյունահանման եւ բամբակի վերամշակման ոլորտներում գործող ընկերությունները»։
Փաստաթղթում նշվել է, որ այդ քայլը ԵՄ ԱԳ նախարարների մայիսի 20-ի քաղաքական որոշման իրականացումն էր Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացման ցանկալիության մասին։

Leave a Comment