ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Սիրիայի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը հայտարարել է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցների չեղարկման, ինչպես նաև արաբական երկրի 24 կառույցների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի, սև ցուցակներից հանելու մասին։

«ԵՄ Խորհուրդն ընդունել է Սիրիայի դեմ բոլոր տնտեսական սահմանափակող միջոցառումների չեղարկման վերաբերյալ իրավական փաստաթղթեր, բացառությամբ անվտանգության նկատառումներից բխող միջոցառումների (նկատի ունենալով հակաահաբեկչական միջոցառումները)», – ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։

Բացի այդ, սև ցուցակից բացառվել է 24 ընկերություն, այդ թվում՝ Սիրիայի Կենտրոնական բանկը և նավթի արտադրության ու բամբակի վերամշակման ոլորտներում գործող ընկերությունները։

Փաստաթղթում նշվում է, որ այս քայլը ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից մայիսի 20-ին Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցները վերացնելու նպատակահարմարության վերաբերյալ քաղաքական որոշման իրականացումն էր։

Leave a Comment