«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն:
Ֆրանսիական ակումբը վարձակալելու է հարձակվողին և հնարավորություն կունենան ամբողջական տրանսֆերային իրավունքը գնելու 20 միլիոն եվրոյով:
Ֆատին առաջարկ է ստացել նաև «Չելսիից», բայց նախապատվությունը տվել է «Մոնակոյին»:
22-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: 2024/25 մրցաշրջանում Ֆատին մասնակցել է «Բարսելոնայի» ընդամենը 11 հանդիպման: