Ո՞վ է դառնալու «Ռեալի» նոր «10» համարը

Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը կարող է դառնալ Կիլիան Մբապեն, գրում է RMC Sport-ը:

Սպասվում է, որ ֆրանսիացին կընդունի առաջարկը: Իսպանիայում իր առաջին մրցաշրջանում Մբապեն խաղում էր «9» համարով:

«10» համարը կազատվի Լուկա Մոդրիչի՝ թիմից հեռանալուց հետո: Դա տեղի կունենա ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունից հետո:

Leave a Comment