Օկուպացված Բերձորում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը

Օկուպացված Բերձորում (Լաչին) տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային արդիական հարցեր։

Հաղորդվում է, որ Էրդողանը մասնակցել է նաև Թուրքիա-Ադրբեջա-Պակիստան եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաև Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։

Ալիևը հանդիպել է նաև Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆի հետ։

Leave a Comment