«Կանգնած Սարդարապատ գյուղի չափառների ֆոնին՝ հայացքները դեպի Էրդողանն ու ստրկության ճանապարհը»․ Վահե Սարգսյան

«Կանգնած Սարդարապատ գյուղի չափառների ֆոնին՝ հայացքները դեպի Էրդողանն ու ստրկության ճանապարհը»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախկինում նախագահների այցը Սարդարապատ մեծ խորհուրդ ուներ՝ Վեհափառ Հայրապետի ներկայությունը խորհրդանշում էր Հոգևոր Հայաստանը, ինչու չէ՝ նաև Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչն ու հոգևոր դասի մասնակցությունը Սարդարապատի գոյապայքարին (Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանց, Զավեն եպիսկոպոս Մահտեսի Բաբայան, Մեսրոպ սրբազան, Թադեոս, Եզնիկ և Դանիել վարդապետներ, բազում քահանաներ և ճեմարանականներ):
Արցախի նախագահների մասնակցությունը խորհրդանշում էր Արցախյան հաղթական գոյապայքարը՝ իբրև դարավերջի Սարդարապատ:
Մեր օրերում սրանք Սարդարապատ են այցելում՝ մերժելով թե՛ Հոգևոր Հայաստանը, թե՛ Արցախն ու հայոց հաղթանակները, կանգնած են Սարդարապատ գյուղի չափառների ֆոնին՝ հայացքները դեպի Էրդողանն ու ստրկության ճանապարհը…»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան

Leave a Comment