Մոսկվայի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ հետաձգվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման պատճառով, որը շարունակվել է ողջ գիշեր եւ մայիսի 28-ի առավոտ: Ըստ «Վնուկովո»-ի առցանց վահանակի՝ կեսգիշերից հետաձգվել է 64 մեկնման եւ 74 ժամանման չվերթ: «Վնուկովո» թռչող ինքնաթիռների մի մասը վերաուղղորդվել է «Շերեմետեւո», որը հետագայում նույնպես սահմանափակել է գործունեությունը, իսկ որոշները՝ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան։ Վերջինս, որպես պահեստային օդանավակայան, գիշերվա ընթացքում ընդունել է 14 չվերթ։ «Դոմոդեդովո»-ում հետաձգվել կամ չեղարկվել են մոտ 30 մեկնման թռիչքներ, ինչպես նաեւ 39 ժամանման չվերթ «Շերեմետեւո»-ում ավելի քան 60 մեկնման եւ 23 ժամանման թռիչք, իսկ «Ժուկովսկ»-ում՝ երկու մեկնման եւ վեց ժամանման թռիչքներ։ Մայրաքաղաքի օդանավակայաններում սահմանափակումները հանվել են Մոսկվայի ժամանակով ժամը 7:15-ին, հաղորդել է «Ռոսավիացիան»:
«Աերոֆլոտ»-ը նախազգուշացրել է, որ թռիչքների չվացուցակը կճշգրտվի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումների պատճառով, «ներառյալ մի քանի չվերթերի չեղարկում եւ համատեղում»: Ուղեւորներին խորհուրդ է տրվել հետեւել չվացուցակի փոփոխություններին ավիաընկերության պաշտոնական կայքում եւ օդանավակայանի տեղեկատվական վահանակներում: Չեղարկված չվերթերի ուղեւորներին խոստացել են, որ նրանց տոմսերը նորից կթողարկվեն, կամ դրանց արժեքը ամբողջությամբ կվերադարձվի, եթե նրանք հրաժարվեն թռիչքից: «Աերոֆլոտ»-ը նշել է, որ հետաձգված եւ ուղղությունը փոխած չվերթերի ուղեւորներին տրվում է սնունդ եւ ջուր, ինչպես նաեւ կարող են տեղավորվել հյուրանոցում՝ կախված սպասման ժամանակից։ «Աերոֆլոտ»-ի դուստր «Պոբեդա»-ն եւս զգուշացրել է Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով չվացուցակի ճշգրտումների մասին: Ըստ Shot-ի՝ հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել «Շերեմետեւո»-ում՝ չեղարկված թռիչքների տոմսերը փոխելու համար: Օդանավակայանի «մաքուր» գոտում մարդկանց սկսել են ջուր եւ սնունդ տալ։
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ մայիսի 27-ի ժամը 21:00-ից մինչեւ մայիսի 28-ի առավոտյան ժամը 07:00-ն ՌԴ տարածքում ոչնչացվել է 296 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ շրջանում 42 անօդաչու թռչող սարք են խոցել։ Բացի մայրաքաղաքի օդանավակայաններից, ինքնաթիռների ժամանման եւ մեկնման սահմանափակումներ են մտցվել Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Կոստրոմայի եւ Յարոսլավլի օդանավակայաններում:
Մինչ այդ մայիսի 22-ին անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով կոլապս էր տեղի ունեցել Մոսկվայի օդանավակայաններում։ Հարյուրավոր մարդիկ արգելափակվել էին «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններում ավելի քան 160 թռիչքների ուշացման պատճառով։ Շատերը ստիպված էին գրեթե մեկ օր սպասել իրենց թռիչքին։