Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը բարդ է. Լավրով

https://arm.sputniknews.ru/20250528/irani-mijukajin-tsragri-het-kapvats-iravitshaky-bard-e-lavrvov-89458623.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89456666_203:0:2934:2048_1920x0_80_0_0_cd357a3a7ac848db7ca5b3a75d8ad3e1.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր

սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ), միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր

Բաժանորդագրվել

ՌԴ արտգործնախարարի խոսքով` հույս կա, որ այս հարցոււմ առաջընթաց կգրանցվի, և որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բարդ իրավիճակը պահպանվում է։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«8 տարի առաջ փլուզելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը` Իսրայելի, ԱՄՆ-ի, Եվրոպայի առանձին շրջանակներ հույս ունեին ոչնչացնել Թեհրանի օրինական քաղաքացիական միջուկային մշակումները՝ հաշվի չառնելով չտարածման մասին պայմանագրով նախատեսված նրա իրավունքը։ Դատելով կողմերի հայտարարություններից՝ բանակցությունների հերթական փուլի արդյունքներով հույս կա, որ առաջընթաց կգրանցվի, և որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում», – ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Մոսկվան հաջողություն է մաղթում այդ ջանքերին՝ հույս ունենալով, որ ձեռք կբերվեն բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում, իհարկե, Իրանին բավարարող արդյունքներ:

Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան տագնապով է հետևում Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի զորախմբերի կուտակմանը: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփման գիծն, ի դեպ, զգալիորեն ընդլայնվել է, երբ կառույց են ընդունել երբեմնի չեզոք Շվեդիային ու Ֆինլանդիային։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ աշխարհակարգի կայունությունը մեծապես կախված կլինի այն բանից, թե կհաջողվի՞ արդյոք հասնել իր քաղաքականությունն այլ երկրների պարտադրելուց Արևմուտքի հրաժարմանը:

Leave a Comment