ՉԼ-ի եզրափակիչի մասնակիցն անսպասելի տրանսֆեր է նախատեսում — Armsport.am

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր՝ անսպասելի տրանսֆեր է նախատեսում։

Ակումբը պատրաստվում է պայմանագիր կնքել Կեյտա Կոսուգիի հետ։

«Յուրգարդենի» պաշտպանը իր նորամուտը նշեց շվեդական ակումբի կազմում, և ընդհանրապես՝ Եվրոպայում, ընդամենը անցյալ տարի, բայց նրա նկատմամբ հետաքրքրությունը արագորեն աճում է։

Նրա առաջընթացին հետևում են նաև «Սելթիկը» և «Ատալանտան», հայտնում է Japanese Football-ը։

19-ամյա Կեյտան հանդես է գալիս ձախ պաշտպանի դիրքում, նա Ճապոնիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ է։

Leave a Comment