Ասեմ, շատ չտանջվեք, թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին. Ալեն Սիմոնյան









ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է.

Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա անգամ չի կարողանում իրեն վերագրվող 4 միլիարդ դոլարից 💰ակնհայտ դարձած 200.000.000 💵 դոլարը բացատրի, թե որտեղից իրեն, կիսվում է Թագուհի Թավմասյանի «Ժողովուրդ» թերթի նյութը, ով 300 հատիկ թերթ ծախելով 3 բնակարան է գնել, հիմա պատրաստվում է 4 գնել: Հետաքրքրվում են, թե ում եմ ես 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել:📿
Նույն Թագուհին նաև փորձում էր հասկանալ, թե ում եմ Մանկան խանութից խաղալիքներ նվիրել: 🧸

Ասեմ, շատ չտանջվեք, թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին,նման ավանդույթ կա, ինչպես օրինակ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ: Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում, և ստանում ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է ԱԺ թանգարան կամ պետ. գույք:
Իսկ Մանկան խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին՝ Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների:

Կրկին փորձեք, հա փորձեք, մեկա բան չեք գտնելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment