Փարիզում եւ տարածաշրջանում կարկուտի պատճառած վնասը գերազանցել է 300 մլն եվրոն. Le Parisien

Մայիսի սկզբին Ֆրանսիայի մայրաքաղաքային Իլ-դե-Ֆրանս շրջանը պատուհասած սաստիկ կարկուտը պատճառել է մոտավորապես 334 մլն եվրոյի վնաս, հայտնել է Le Parisien թերթը՝ հղում կատարելով ապահովագրական ընկերություններին:
Փոխհատուցման մեծ մասը վճարվել է ավտոմեքենավարներին. ընդհանուր առմամբ, ապահովագրողները ստացել են ներկերի եւ ապակու վնասների 61,6 հազար հայցեր, որոնք արժեցել են 196 մլն եվրո: «Սա վերջին 10 տարվա ընթացքում կարկտահարության հետեւանքով փոխհատուցման ընդհանուր գումարի մոտ կեսն է»,- պարբերականին ասել է Ֆրանսիայի France assureurs ապահովագրական ընկերությունների ասոցիացիայի ղեկավար Փոլ Էսմեյնը:
Գրեթե 117 մլն եվրո ապահովագրողների համար ծախսվել է այն բնակելի շենքերի վերանորոգման նպատակով, որտեղ կարկուտը վնասել է տանիքներն ու պատուհանները: Եվս 14 մլն եվրո ծախսվել է վնասված մասնագիտական​​սարքավորումների փոխհատուցման վրա, 9 մլն եվրո ստացել են ֆերմերները։

Leave a Comment