ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, հերքել է լուրերն այն մասին, որ Հարվարդի համալսարանի դեմ Սպիտակ տան քաղաքականության եւ իրենց կրտսեր որդու՝ Բարոնի այնտեղ չընդունվելու փորձերի միջեւ կապ գոյություն ունի։
«Բարոնը չի դիմել Հարվարդ, եւ ցանկացած պնդում, որ ինքը կամ նրա անունից որեւէ մեկը դիմել է, սուտ է»,- ասել է առաջին տիկնոջ ներկայացուցիչ Նիքոլաս Քլեմենսը, որին մեջբերել է New York Post-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ում ենթադրություններ էին տարածվել, թե պետության ղեկավարի հակակրանքը Հարվարդի նկատմամբ պայմանավորված է կրտսեր որդուն համալսարան չընդունելու հանգամանքով։
Թրամփը եւ նրա վարչակազմը բազմաթիվ հայտարարություններ են արել Հարվարդի եւ ամերիկյան այլ հեղինակավոր համալսարանների վերաբերյալ։ Ըստ իշխանությունների՝ համալսարանը չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների ամբողջական անվտանգությունը պաղեստինամետ ակտիվիստներից, որոնք դեմ են Իսրայելի ռազմական գործողություններին Գազայի հատվածում։ Ավելի վաղ ԱՄՆ առողջապահության եւ սոցծառայությունների նախարարությունը չեղարկել էր Հարվարդի համար նախատեսված 60 մլն դոլարի դաշնային դրամաշնորհները, քանի որ, վարչության կարծիքով, համալսարանը չի կարողանում լուծել հակասեմականության, էթնիկական եւ ռասայական խտրականության խնդիրները։ Իշխանությունների քննադատության կենտրոնում էր նաեւ դրական խտրականության բացահայտ եւ ոչ բացահայտ քաղաքականությունը, որը որոշ դեպքերում ներառում է ընդունելության ժամանակ ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներին առաջնահերթություն տալը: Բացի այդ, Թրամփի վարչակազմը կասեցրել է այլ երկրներից ուսանողներ ընդունելու Հարվարդի համալսարանի թույլտվությունը։