Ռոնալդուն գոլ խփեց, բայց դա բավարար չէր, որպեսզի «Ալ Նասրը» նվաճեր Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Ռիադի «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի վերջին` 34-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեց «Ալ Ֆաթեհին»:

Հաշիվը 42-րդ րոպեին բացեց «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լեգենդար ֆուտբոլիստն արդեն ավարտված առաջնությունում մասնակցեց 30 խաղի, խփեց 25 գոլ և երկրորդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի գլխավոր ռմբարկուն:

«Ալ Նասրն» առաջնությունն ավարտեց 70 միավորով և զբաղեցրեց երրորդ տեղը, ինչը բավարար չէր Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար: Չեմպիոնն «Ալ Իթիհադն» է` 83 միավորով:

Leave a Comment