Կանայք՝ Հայաստանի Առաջին հանրապետությունում

Հայաստանում կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցել են Առաջին հանրապետության ժամանակներից։ 1919-ի մարտին կայացան խորհրդարանական առաջին ընտրությունները։ 80 տեղանոց խորհրդարանում 3 կին ընտրվեց՝ ՀՅԴ-ից։ Կատարինե Զալյան-Մանուկյանն Առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի կինն էր։ Նա պատգամավոր է ընտրվել ամուսնու մահից երկու ամիս անց։ Կատարինեն բժշկուհի էր, նվիրվել է որբերի և գաղթականների օգնության գործին։ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը գրող էր։ Ստեղծագործել է Էտնա կեղծանունով։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո շատերի պես բռնել է գաղթի ճամփան։ Վարվառա (Վարյան) Սահակյանը Հայաստանի առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր։ Ընդգրկվել է կրթական ծրագրերում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ամուսինը բանտարկվել է։ Խորհրդարանից զատ՝ Դիանա Աբգարը առաջին կին դիվանագետներից էր աշխարհում։ […]

Leave a Comment