ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Կենդանաբանական այգում փորձել են թունավորել կենդանիներին. ինչ են գտել վանդակների մոտ

Մոսկվայի կենդանաբանական այգու տնօրեն Սվետլանա Ակուլովան հայտնել է, որ կենդանիների հնարավոր թունավորման փորձ է տեղի ունեցել։ Կենդանիների վանդակների պլանային ստուգման ընթացքում աշխատակիցները հայտնաբերել են անհայտ ծագման ցրված սալիկներ։

Ներկայումս կատարվում է բոլոր վանդակների լրացուցիչ ստուգում։ Իրականացվում է հայտնաբերված նյութերի շտապ փորձաքննություն՝ պարզելու դրանց բաղադրությունը և կենդանիների վրա հնարավոր ազդեցությունը։

Տեսանյութն՝ այստեղ

 

 



Leave a Comment