Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ. ՀՀ նախագահ – Armenia Today

Ներկայումս ինչպես և 107 տարի առաջ, Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական, Անկախության տոնի առթիվ իր ուղերձում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով», – հավելել է նա:

Ըստ նախագահի՝ Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելել է, որ ներկայիս սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված:

«Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ: Այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար ու ուժեղ պետություն», – ասված է խորհրդարանի ղեկավարի ուղերձում:

Leave a Comment