«Ռեալ Մադրիդը» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակին՝ «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին։ Այս մասին հայտնում է COPE-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական» ակումբի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պնդում է այն ֆուտբոլիստի տրանսֆերի վրա, որը կարող է փոխարինել Լուկա Մոդրիչին, ով հայտարարել էր մադրիդյան թիմից հեռանալու մասին։
Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Արսենալը» համաձայնության է եկել Սուբիմենդիի տրանսֆերի շուրջ՝ 60 միլիոն եվրոյի հրաժարագնի պայմանով։
Այս մրցաշրջանում Սուբիմենդին մասնակցել է բոլոր մրցաշարերում 48 խաղի, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։