Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք այլևս չունի, հայրենիքը գտնված է. Սարդարապատում Փաշինյանի ելույթի առանցքային կետերը

  • Այսօր մենք ավելի պետություն ենք, քան՝ երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան՝ երբևէ։
  • 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ՝ ձեռքբերումների արտահայտությունն է։
  • Պատմական Հայաստանը մեզ մի հիմնական ուղերձ է հղում` մի՛ կրկնեք այդ պատմությունը, մի՛ գնացեք այդ ճանապարհով։
  • Երևանը և Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում`
    խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ համաձայնության գալու համար։ Ակտիվ երկխոսություն է ընթանում նաև Թուրքիայի հետ։
  • Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը։ Եվ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների` ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը։
  • Այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց:
  • Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։

Leave a Comment