Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարն ընդգծել են սահմանների անձեռնմխելիության հարգման հարցում սկզբունքային մոտեցումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն ընդգծել են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ:

Նշվում է, որ քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Leave a Comment