Ապամոնտաժվել են Սարյան 24 հասցեին հարակից տեղադրված մետաղական շինությունները․ քաղաքացին փորձել է հրկիզել իրեն









Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ՝ Կենտրոն շրջանի Սարյան փողոց, 24 հասցեին հարակից գտնվող, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում տեղադրված մետաղական շինություններն ապամոնտաժվել են։

Քանդման աշխատանքների ժամանակ քաղաքացիներից մեկը, ճեղքելով ոստիկանական պատը, մտավ ներս և փորձեց բենզին լցնել ու այրել շինությունը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից փոխանցեցին, որ ոստիկանները կանխել են քաղաքացու հրկիզման փորձն և նրան տեղափոխել համայնքային ոստիկանական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment