Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքը կբարձրացվի

Դիտում ՝ 22 555

Հայաստանում կրկին կբարձրացվի ներկրվող ցեմենտի մաքսատուրքը։ ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 դեմ, 21 ձեռնպահ ձայներով ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով` տուրքը սահմանվել է՝ հաշվի առնելով, որ ցեմենտի տեղական գործարանները սկսել են գնային մրցակցության մեջ զիջել իրանական արտադրանքին։ Իրանում արտադրությունն ավելի էժան է պետական սուբսիդիաների և էներգակիրների ցածր գների շնորհիվ։

Այսպիսով, մաքսատուրքը սահմանվեց այնպիսի մակարդակի վրա, որպեսզի տեղական գործարանները կարողանան աշխատել։

Տեղական ցեմենտի ինքնարժեքը տոննայի համար այժմ կազմում է 42–44 հազար դրամ, իրանական ցեմենտինը՝ 30–31 հազար դրամ, այսինքն՝ գրեթե 1.5 անգամ պակաս։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment