
Որքան էլ ասենք, որ մեր ուսուցիչները, ծնողները և աշակերտները չունեն վարքականոնային նորմերի հաստատման կարիքը, այնուամենայնիվ, պետք է խոստովանենք, որ կարիքը կար:
2023 թվականին սահմանվեցին և հաստատվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները։
Ի՞նչ է պահանջում վարքականոնը և որքանո՞վ է այն պահպանվում։
«Դպրություն» հաղորդման հյուրերն են ՀՀԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի մասնագետ Նարինե Մնացականյանը, հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի ղեկավար Անի Գարեգինյանը և Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի ուսուցչուհի Անահիտ Մխիթարյանը։