Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից
Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝
- վառել խարույկ արգելված վայրերում,
- լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է,
- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
- որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
- ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,
- շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները,
- կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից),
- արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ,
- թողնել (թափել) դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:
Անտառային հրդեհները մեծ վնաս են հասցնում բնությանը, հասարակությանը և տնտեսությանը, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս զգոնությունն ու զգուշավորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: